Պատգամավորին ծեծողները համաներումով ազատ կարձակվեն. ՀԺ

ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործը վերաորակվել է եւ առեւանգումից դարձել խուլիգանություն: Պատգամավորը մեզ հետ զրույցում այդ քայլը պայմանավորեց ԼՂՀ-ում հայտարարված համաներումով:

Ըստ Խանումյանի, համաներումը տարածվում է խուլիգանություն հոդվածի վրա, իսկ առեւանգում հոդվածի վրա չի տարածվում: «Ես վստահ եմ, որ իմ գործի վերաորակման որոշումը կայացրել է Բակո Սահակյանը»,- ասաց Խանումյանը:

Պատգամավորին ծեծի ենթարկածները համաներումով կազատվեն կամ նրանց պատժաչափը կկրճատվի:

«Բացարձակ կամայականություն է, վերաորակումից հետեւում է, որ այստեղ իրավաբանության մասին խոսք չկա: Դրա հաջորդ քայլը կարող է լինել այն, որ նախաճաշին մարդ ուտեն»,- հավելեց Խանումյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա ասաց,  որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս