Բաժիններ՝

«Մենք ուրիշ զրույց ենք արել, ինքն ուրիշ բան է ներկայացնում». «Բերձոր» անսամբլի տնօրենի ժ/պ. panorama.am

«Մենք ուրիշ զրույց ենք արել, ինքն ուրիշ բան է ներկայացնում: Այդպես չի կարող լինել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Բերձոր» ժողգործիքների անսամբլի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Սուջոյանը՝ անդրադառնալով Զարուհի Հակոբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դուստրն այսօր հայտարարել է՝ իրեն առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել և դա պայմանավորել էր իր հայրիկի գործունեությամբ: Սուջոյանը պատմեց, որ Հակոբյանի արձակուրդի ժամկետը վերջացել է հուլիսի 29-ին:

«Արձակուրդը վերջացել է, սակայն Զարուհի Հակոբյանը, ով համույթի երգիչն է, և քանոնահարը գործի չեն եկել: Ես այսօր զանգել եմ, ասում եմ՝ ո՞րն է պատճառը, ինչի՞ չես գալիս: Կարո՞ղ է բուլետեն ես բերելու, կարո՞ղ է գալու ես՝ բացատրագիր գրես, արդեն 25-26 օր է՝ բացակայում ես աշխատանքից»,- ասել է Ա. Սուջոյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս