Բաժիններ՝

Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 25-ին` ժամը 04.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ճանապարհային ոստիկանության հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28LՏ026 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ. 1984թ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետևանքով ուղևորներ` Մ. Հ.-ը (ծնվ.1987թ), Գ. (ծնվ.1991թ.) և Լ. (ծնվ.2009թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031