Մոսկվայում բանկի բաժանմունքը գրաված գործարար Արամ Պետրոսյանը տեսաուղերձ է հղել Պուտինին

Գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, 4 մարդու էր պատանդ վերցրել, տեսաուղերձ է ձայնագրել` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հրապարակել է YouTube-ում:
Օգոստոսի 24-ի երեկոյան գործարարը մուտք էր գործել բանկի բաժանմունք և սպառնացել պայթյուն իրականացնել:

Նա ավելի վաղ տեսագրված ուղերձում հայտարարում է, որ օգոստոսի 24-ին դիմելու է «Ռուսաստանի Քրեական օրենսգրքի կտրուկ խախտման»:
Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ այլ ելք չունի սնանկության վերաբերյալ իր խոսքը Պուտինին հասցնելու համար: «Ես Ռուսաստանի քաղաքացի են, ես իրավունք ունեմ պահանջել»,- հայտարարել է նա:

Պետրոսյանը Պուտինին խնդրել է լինել իր «հասարակական փաստաբանը»: Իր տեսաուղերձում նա հանդես է եկել հանուն «բիզնեսի` առանց սնանկության»: «Եթե հանկարծ ողջ մնամ, ապա պարզապես մարդկայնորեն դիմում եմ` եղեք իմ հասարակական փաստաբանը»,- հայտարարել է նա:

Gazeta-ն հայտնում է, որ Պետրոսյանը մի շարք «բավական տաօրինակ սարքերի» պատենտների հեղինակ է, իսկ 2012թ. ընդունելության է գնացել Պուտինի մոտ և նրան «նվիրել» երկու պատենտ:

Ավելի վաղ RIA Novosti-ն, հղում կատարելով իրավապահներին, հայտնել էր, որ հայազգի տղամարդը սնանկացել է:
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Պետրոսյանը ազատ է արձակել բոլոր պատանդներին ու հանձնվել իշխանություններին:

Տեսանյութեր

Լրահոս