Թրամփը չի բացառել միգրանտների նկատմամբ իր դիրքորոշման մեղմացումը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառում անօրինական միգրանտների նկատմամբ իր կոշտ դիրքորոշման փոփոխությունը եւ նույնիսկ կարող է քննարկել գոյություն ունեցող օրենքների մեղմացման հնարավորությունը, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգներից այն անձանց վտարմանը, որոնք երկիր են ժամանել ոչ օրինական կերպով: Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուսալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Թրամփը դրական է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:

«Անշուշտ, (օրենքների) մեղմացում հնարավոր է, որովհետեւ մենք չենք ցանկանում վնաս պատճառել մարդկանց»,- ասել է միլիարդատերը: «Մեր երկրում կան հիանալի մարդիկ (միգրանտների թվից), եւ նրանք մեզ պետք են»,- խոստովանել է հանրապետականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս