Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիա
Սիրիայի զինված ընդդիմությունը` Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի գործողություններին, որոնք ԴԱԻՇ-ից ազատագրել են Սիրիայի հարավում գտնվող Ջարաբլուս քաղաքը Սիրիայի հյուսիսում:
«Սիրիայի ազգային կոալիցիան ողջունում է աջակցությունը, որը ցուցաբերում է Թուրքիան և միջազգային կոալիցիան Ջարաբլուսում»,- ասվում է կոալիցիայի մամուլի հաղորդագրությունում, որը Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել:
Սիրիայի ԱԳՆ-ն արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մեղադրել է Թուրքիային իր պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի ռազմաօդային ուժերը ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռների օժանդակությամբ ձեռնամուխ են եղել Ջարաբլուսի ազատագրմանը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից: