«Չելսիի» ավագ Ջոն Թերրին կարող է վերադառնալ Անգլիայի հավաքական
Պաշտպանը պատրաստ է վերանայել 4-ամյա վաղեմության որոշումը:
«Վերադառնալու մասին որոշումը կախված է միայն Թերրիից. արդյո՞ք նա ուզում է դա: Եթե ինձ մոտ նման հնարավորություն առաջանա, ես անպայման նրա հետ կկապվեմ այդ հարցով: Պետք է մի փոքր սպասել, և ամեն ինչ հասկանալի կդառնա»,- թիմի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Թերրին հեռացավ Անգլիայի հավաքականից 2012 թվականին, այն բանից հետո, երբ Ֆուտբոլի ասոցիացիան շարունակեց հետաքննել ֆուտբոլիստին ռասիզմի մեջ մեղադրելու գործը, չնայած Ջոնն արդարացվել էր դատարանի կողմից:
35-ամյա պաշտպանը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 76 խաղ և խփել է 8 գնդակ:
Թերրին խաղում է «Չելսիի» կազմում 1998 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը