Վրաստանում ձերբակալված ահաբեկիչների թվում կան վահաբիթներ

Վրաստանում ձերբակալված 7 ծայրահեղականներից 3-ը, որոնք մեղադրվում են Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ, վահաբականության հետևորդներ են, լրագրողներին այսօր հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին:

«Իմ պաշտպանյալ Բեքա Բեքաուրին և ևս երկու ձերբակալվածներ  վահաբականության հետևորդներ են: Այդ մասին նրանք հայտնել են հետաքննությանը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները հերքում են այդ վարկածը»,- ասել է փաստաբանը:

Նրա խոսքով` Բեքաուրիի առողջական վիճակը վիրահատությունից հետո ներկայում բավարար է, և նրան հարցաքննում են քննիչները:

«Ինչ վերաբերում է հանցագործության դրդապատառներին, ապա Բեքաուրին խոստովանել է, որ չի հանդուրժում ռուս ագրեսորներին և միայն ցանկացել է պայթեցնել ռուսական բազաները»,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը:
Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը, կալանավորվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել էին Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Ռ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն:

Բացի այդ, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ինչպես նաև հանցագործության մասին չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ-ն:

Տեսանյութեր

Լրահոս