Բաժիններ՝

Ամերիկացիներն ինքնահավաքվող հեռախոս են ստեղծել

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Self-Assembly լաբորատորիան ինքնահավաքվող հեռախոս է ներկայացրել: Սարքի շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակվել է Vimeo-ում:

Ինչպես պարզաբանում է Gizmodo պորտալը, գաջեթի ստեղծման համար չեն օգտագործվել արդի նանո- կամ կենսատեխնոլոգիաներ: Դևայսն ստեղծված է բավականին պարզ. այն բաղկացած է վեց մասերից, որոնցից յուրաքանչյուրում ներսարված են հատուկ մագնիսական փականքներ:

Երբ դետալները դնում են պտտվող գլանի մեջ, որը նման է փոքրացված չորացնող մեքենայի, դրանք իրենք են միանում միմյանց՝ անհրաժեշտ կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս