Ռոստովի մարզի տասնյակ հանքափորներ հացադուլ են հայտարարել աշխատավարձերը 2015 թվականից չվճարելու պատճառով

Մի քանի տասնյակ հանքափոր, որոնք աշխատել են Ռոստովի մարզի սնանկության վիճակում գտնվող «Քինգքոուլ» ընկերության ձեռնարկություններում, հացադուլ են սկսել ամիսներ շարունակ աշխատավարձեր չստանալու պատճառով:

«Այսօրվանից հանքափորները հացադուլ են սկսել, նրանք պահանջում են վճարել իրենց 2015 թվականի մայիսից մինչ օրս չվճարված աշխատավարձերը, ընդհանուր` ավելի քան 300 միլիոն ռուբլի: Պաշտոնապես հացադուլին մասնակցում է 61 մարդ, սակայն ավելի քան 100 մարդ է սպասում աշխատավարձերի վճարմանը»,- RIA Novosti-ին հայտնել են Հանքափորների ռուսական արհմիությունից:

Իր հերթին, TASS-ը հայտնում է, որ հացադուլ է հայտարարել 120 մարդ, որից 64-ը տեղեկացրելէ Գուկովո քաղաքի դատախազությանն անժամկետ հացադուլ սկսելու մասին:
«Քինգքոուլ» հանքափորի գլխավոր տնօրենը օգոստոսի 12-ից կալանավորված է աշխատավարձերը չվճարելու մեղադրանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031