Վրաստանում ահաբեկչության նախապատրաստման գործով ﬔղադրյալներից մեկն անժամկետ հացադուլ է հայտարարել
Վրաստանում Հայաստան եկող գազամուղի ահաբեկչության նախապատրաստման գործով ﬔղադրյալներից մեկը` Վլադիմիր Ռուհաձեն, անժամկետ հացադուլ է սկսել, լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Նինո Մահարաձեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
«Նախնական կալանավորման մասին որոշումն այնքան ոչ օբյեկտիվ էր, այն այնքան է վրդովվել Վլադիմիր Ռուհաձեին, որ նա որոշել է հայտարարել անժամկետ հացադուլ, քանի դեռ գործով չի կայացվել օբյեկտիվ որոշում»,- նշել է Մահարաձեն:
Նրա խոսքով` Թբիլիսիի քաղաքային դատարանի` ահաբեկչության գործով անցնող մեղադրյալների նկատմամբ որպես խափանման ﬕջոց կալանք սահմանելու որոշումը բողոքարկվելու է 48 ժամվա ընթացքում: