Բաժիններ՝

11-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում օգոստոսի 3-ին հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Օգոստոսի 22-ին, ժամը 11.10-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Աննա Չոբանյանը օգոստոսի 22-ին, ժամը 6-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս