Oxfam-ը քննադատել է բրիտանական կառավարությանը Սաուդյան Արաբիային զենք վաճառելու համար
Oxfam բարեգործական կազմակերպությունը մեղադրել է Բրիտանիայի նախարարների կաբինետին Սպառազինությունների առևտրի մասին պայմանագրի խախտման մեջ` Եմենում պատերազմող Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպությունը մեղադրել է բրիտանացի նախարարներին, որոնք հավանության են արժանացրել Սաուդյան Արաբիային զենք վաճառելու գործարքը:
Oxfam-ի կարծիքով` Սաուդյան Արաբիային զենքի մատակարարումը նպաստում է պատերազմի երկարաձգմանը, ինչի հետևանքով արդեն փախստական է դարձել 2,8 մլն մարդ:
Կազմակերպությունը հայտարարել է, որ Բրիտանիան վերածվել է զենքի առևտրի միջազգային պայմանագրի խախտողներից մեկի:
Oxfam-ի զեկույցը այսօր Ժնևում կներկայացնի կազմակերպության ղեկավարի տեղակալ Փեննի Լոուրենսը պայմանագրի անդամ երկրների համաժողովի ժամանակ:
Զեկույցում ասվում է, որ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին մոլորության մեջ է գցել գործարքի հետևանքները ներկայացնելիս: