Հոգևորականին կարգալույծ են արել Խորենացի փողոցում լինելու համար. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգեւորական եղած տարիներին իրեն հոգեւորական չի զգացել: Երեկ ողջ օրը փորձեցինք Մայր Աթոռից պարզաբանում ստանալ նախկին հոգեւորականի կարգալույծ արվելու հանգամաքների մասին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ աշխատանքով բացակայում էր աշխատասենյակից, իսկ բջջային հեռախոսի զանգերին չէր պաասխանում:

Այսուհանդերձ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում գտանք տեղեկատվություն, որ օգոստոսի 16-ին կարգալույծ են հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը եւ Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:

Կարգալույծ են հռչակվել Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը :

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան»:

Վարդգես Սահակյանն իր կարգալույծ լինելու մասին որեւէ բան չի նշում, սակայն թերթի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ առանց հոգեւորականի հանդերձանքի, մեկ այլ հոգեւորականի հետ, որը նույպես կարգալույծ է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել է Խորենացի փողոցում:

Հիշեցնենք, որ այդ օրը Սարի թաղ կոչվող թաղամասում բախում տեղի ունեցավ, իսկ Խորենացի փողոցից նույն պահին բազմաթիվ քաղաքացիներ  բերման ենթարկվեցին: Վարդգես Սահակյանին եւ նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ: Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգեւորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս