Հայ-­իրանական երկաթգծի հարցով հանձնաժողովը ծրագրի իրականացման համատեղ նախագիծ կունենա

Հայ­իրականական երկաթգծի կառուցման հարցով համատեղ հանձնաժողովը հասել է եզրակացության, որ պետք է ունենալ այդ ծրագրի իրականացման համատեղ նախագիծ: «Բազե-­2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: «Մենք պետք է հասկանանք, թե վերջնական արդյունքում որքա՞ն գումար մեզ անհրաժեշտ կլինի, որպեսզի կառուցենք այդ 400 կիլոմետր երկարութամբ երկաթգիծը»,- նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև ներկայացրեց, թե հայկական կողմն ինչպես է պատկերացնում այդ երկաթգծի շինարարությունը: «Մեր դիրքորոշումն այն է, որ որևէ չինական կամ ռուսական ընկերություն ներդրում է կատարում, կառուցում է այդ երկաթգիծը: Այնուհետև մենք ժամկետ ենք սահմանում, և, եթե այդ ժամկետի ընթացքում այդ ընկերությունը չի կարողանում շահույթի միջոցով ծածկել իր կատարած ներդրումը, կառավարությունը պարտավորվում է փոխհատուցել գումարը»,-­ նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այդ երկաթգծի կառուցմամբ շահագրգռված են բոլոր կողմերը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի նաև Մետքսի ճանապարհի վերականգնման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս