Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ճապոնիայում տասնյակ F-35 կործանիչներ կտեղակայի

ԱՄՆ-ը 2017 թվականին Ճապոնիայում կտեղակայի ծովային կորպուսի ավիացիայի 16 F-35B կործանիչներ, հայտնում է National Defense-ը:

VMFA-121 էսկադրիլիայի առաջին 10 ինքնաթիռները Ճապոնիա կուղևորվեն հունվարին, ևս 5-ը` հուլիսին:

«Մենք պատրաստ ենք սկսել արտերկրում այդ ինքնաթիռների տեղակայումը հաջորդ տարի»,- ասել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար Ռոբերտ Նելլերը:
Սպասվում է, որ ինքնաթիռները տեղակայվելու են Յամագուտի պրեֆեկտուրայի «Իվակունի» ավիաբազայում:

F-35A կործանիչների թնդանոթի փորձարկումը սկսվել է 2015թ. հուլիսին:
Կործանիչը գործի էր դրել զենքը` գտնվելով գետինի վրա: Նոյեմբերին Պենտագոնը առաջին անգամ ցուցադրեց երկնքում GAU-22/A на F-35A  Lightning II-ի չորսփողանի թնդանոթի աշխատանքը:

https://www.youtube.com/watch?v=kTZd5B8nYtU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս