Ռուս ֆերմերները տրակտորներով շարժվում են Կրեմլ

Կուբանի ֆերմերները կիրակի օրն սկսել են տրակտորային արշավ դեպի Մոսկվա` ցանկանալով դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և խնդրել վերանայել ֆերմերների նկատմամբ կայացրած անարդար որոշումները, RIA Novosti-ին հայտնել է տրակտորային արշավի կազմակերպիչներից Ալեքսեյ Վոլչենկոն: Ֆերմերները ցանկանում են պատմել կոռուպցիայի, իրենց իրավունքների խախտումների մասին:

Կիրակի ֆերմերները միտինգ էին արել Կրասնոդարի երկրամասի Կովկասյանի շրջանի Կազանի կայարանում, որտեղ, ըստ կազմակերպիչների, ներկա է եղել մոտ 300 մարդ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են իրենց խնդիրները և բանաձև են ընդունել, որը տրակտորային արշավի մասնակիցները վերցրել են իրենց հետ` Պուտինին հանձնելու համար:

Միտինգից հետո մոտ 50 մարդ իրենց տրակտորներով և մարդատար մեքենաներով ուղևորվել են Մոսկվա` «նախագահի մոտ»: Վերջիններս պահանջում են ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հրաժարականը

Տրակտորային շարասյունն արդեն 14 անգամ կանգնեցվել է իրավապահների կողմից, ներկայումս նրանց վրանային ավանը ուժայինների կողմից արգելափակվել է:

Տեսանյութեր

Լրահոս