Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթեր են չեղյալ հայտարարվել «Մինդուլ» թայֆունի պատճառով

Ճապոնիայում չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթեր  «Մինդուլ» թայֆունի պատճառով, որը պատուհասել է երկրի արևելյան շրջանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քամու ուժգնությունը թայֆունի կենտրոնում հասել է 180 կմ/ժ-ի, տեղում են հորդառատ անձրներ:

Եղանակային բարդ պայմանների հետևանքով կասեցվել է Տոկիոյի «Նարիտա» օդանավակայանի դիսպետչերական աշտարակի աշխատանքը, ինչի հետևանքով չեղյալ է հայտարարվել 85 միջազգային և 30 ներքին չվերթեր:

Տոկիոյի մեկ այլ` «Խանդեդա» օդանավակայանում թայֆունի հետևանքով չեղյալ է հայտարարվել ավելի քան 400 ներքին ավիաչվերթ:

Հաղորդվում է, որ Տոկիոյի որոշ շրջաններում խափանումներով է աշխատում նաև երկաթուղային հաղորդակցությունը:

Պաշտոնական տեղեկություններ տարերային աղետի հետևանքով տուժածների վերաբերյալ դեռ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031