Թուրքիան և ԱՄՆ-ը կքննարկեն Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը. Չավուշօղլու
Թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված հարցը քննարկվելու է այսօր ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակության` Թուրքիա կատարելիք այցի ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով` տվյալ հարցը քննարկվելու է նաև երկիր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի այցի ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները, Ջո Բայդենի այցը Թուրքիա նախատեսվում է մինչև սեպտեմբեր:
Ավելի վաղ Ստամբուլի դատարանը որոշում էր կայացրել Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու վերաբերյալ: Նրան թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: