Բաժիններ՝

Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է, Գևորգ Իրիցյանի գործով դատական նիստը` հետաձգվել

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Տիգրան Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: Ինչ վերաբերում է Մանուկյանի առողջական վիճակին, ապա, ըստ փաստաբանի, ամեն ինչ կարգին է:

Լուսինե Մարտիրոսյանի մեկ այլ պաշտպանյալ, խմբի անդամ Գևորգ Իրիցյանը, սակայն, ունի հրազենային վիրավորում և գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: «Նրա նկատմամբ կալանքը փոխարինելու միջնորդության քննությունը, որ նախատեսված էր օգոստոսի 22-ին, հետաձգվել է մինչ օգոստոսի 24-ը` ժամը 13:30-ը»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ նիստը հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս