Բաժիններ՝

Սեպտեմբերին Sony-ն կներկայացնի երկու նոր PlayStation

Sony ընկերությունը սեպտեմբերի սկզբին կներկայացնի իր PlayStation 4 ամենահանրաճանաչ կցուրդի երկու տարբերակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Հրատարակության աղբյուրները պնդում են, որ նոր կցուրդներից առաջինն իրենից ներկայացնում Է PlayStation 4 բնօրինակի slim-տարբերակը, իսկ երկրորդն՝ ավելի հզոր վերափոխակը, որին արդեն PlayStation Neo են կոչել: Ենթադրվում Է, որ այն կպահպանի 4K լուծաչափ, ինչպես նաեւ ավելի առաջավոր գրաֆիկա խաղերում:

Պատկերի այդքան բարձր որակը կպահանջվի առաջին հերթին PlayStation VR վիրտուալ իրականության ակնոցների աջակցման նախագծերին, որի վաճառքը 400 դոլար գնով նախատեսված Է հոկտեմբերին: Ըստ որում խաղերի տեսականին PlayStation 4-ի բոլոր տարբերակների համար չի փոփոխվի:

PlayStation 4 բնօրինակը շուկայում հայտնվել Է 2013 թվականի նոյեմբերին եւ այդ ժամանակվանից ի վեր վաճառվել Է ավելի քան 40 միլիոն օրինակ քանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս