Թուրքիայի ահաբեկչությանը զոհ է դարձել 22 երեխա
Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունին զոհ է դարձել մինչև 14 տարեկան նվազագույնը 22 երեխա, հայտնում է Reuters-ը`վկայակոչելով երկրի իշխանություններին:
Ընդ որում` ահաբեկչության հեղինակը ևս 12-14 տարեկան է եղել: Ահաբեկչության հետևանքով սպանվել է 51 մարդ:
Ահաբեկչության զոհերը հարսանեկան արարողության հյուրերն էին, որոնք դուրս էին եկել զվարճանալու քաղաքի փողոցներում:
Ավելի վաղ Էրդողանը պայթյունի իրականացման մեջ մեղադրել էր ԴԱԻՇ-ին: Էրդողանը հայտարարել էր, որ «տարբերություն չկա» թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման, «Քրդական աշխատավորական» կուսակցության և ԴԱԻՇ-ի միջև: