«Թուրքիան առանց վիզայի ռեժիմ կստանա միայն պահանջների կատարումից հետո». Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ կհայտարարի վիզաներն այս տարվա հոկտեմբերից, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Յունկերը նշել է, որ Թուրքիան պետք է դադարի օգտագործել հակաահաբեկչական օրենսդրությունն ընդդիմադիրների դեմ:

Նրա խոսքով` այդ պահանջը վերաբերում է ոչ միայն թուրքական կառավարությանը, այլև երկրի բնակչությանը: Եվրամիության պահանջների չկատարման դեպքում Անկարան պետք է բացատրի իր քաղաքացիներին, թե ինչու «թուրք ժողովուրդը չի կարող ազատորեն գնալ Եվրոպա», ընդգծել է Յունկերը:

Տեսանյութեր

Լրահոս