Բաժիններ՝

Պան Գի Մունը Թուրքիայում հարձակումներից հետո կոչ է արել ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո կոչ է արել հայտնաբերել պայթյունի համար պատասխանատվություն կրողներին և ակտիվացնել միջազգային ու տարածաշրջանային ջանքերը՝ ուղղված ծայրահեղականության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Նա դատապարտել է հարսանիքի ժամանակ իրականացված հարձակումը և ցավակցել է զոհերի հարազատներին:

«Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ այդ ահաբեկչությանն առնչություն ունեցողները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն։ Նա դարձյալ ընդգծում է տարածաշրջանային ու միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ծայրահեղականության կանխարգելման և դրա դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Գազիանտեպի ահաբեկչության հետևանքով սպանվել է 51 մարդ, 69-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Գազիանտեպի պայթյունը իրականացրել է 12-14 տարեկան դեռահասը:

Ավելի վաղ Էրդողանը պայթյունի իրականացման մեջ մեղադրել էր ԴԱԻՇ-ին:  Էրդողանը հայտարարել էր, որ «տարբերություն չկա» թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման, «Քրդական աշխատավորական» կուսակցության և ԴԱԻՇ-ի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս