Թուրքիան Գերմանիայից պահանջում է հանձնել տասնակ գործարարների

Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել 62 գործարարի, որոնք կապ ունեն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում երկրի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 թերթը:

Ինչպես նշվում է հոդվածում, գործարարները, որոնց պահանջում է վերադարձնել Անկարան, մեղադրվում են Գյուլենի շարժման ֆինանսավորման մեջ:
Ավելի վաղ Ստամբուլի դատարանը վճիռ էր կայացրել Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս