«Գազիանտեպի պայթյունն իրականացրել է 12-14 տարեկան դեռահասը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական Գազիանտեպ քաղաքի վրա հարձակումը, որի հետևանքով սպանվել է 51 մարդ, իրականացրել է 12-14 տարեկան դեռահասը, հայտնում է BBC-ն:

Ռումբի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 69 մարդ, որոնցից 17-ի վիճակը ծանր է:

Ահաբեկչության զոհերը հարսանեկան արարողության հյուրերն էին, որոնք դուրս էին եկել զվարճանալու քաղաքի փողոցներում:

Ավելի վաղ Էրդողանը պայթյունի իրականացման մեջ մեղադրել էր ԴԱԻՇ-ին:  Էրդողանը հայտարարել էր, որ «տարբերություն չկա» թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման, «Քրդական աշխատավորական» կուսակցության և ԴԱԻՇ-ի միջև:

Ավելի վաղ դեպքի վայրից հայտնաբերվել էր մահապարտի գոտի:

Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Սիրիայի հյուսիսում` Գազիանտեպից հարավ ընկած հատվածում, ներկայումս մարտեր են ընթանում քրդական զինված խմբավորումների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև:

Տեսանյութեր

Լրահոս