Ինչպես շահել մարդու համակրանքը. Բենջամին Ֆրանկլինի մեթոդը
Ներկայումս մեծ քանակով հոդվածներ ու գրքեր են հրապարակվում այն մասին, թե ինչպես ազդել մարդկանց վրա, ինչպես համոզել, կամ ինչպես արժանանալ նրանց բարեհաճ վերաբերմունքին։
Սակայն ամենապարզ և մարդկային հնարքներից մեկը հետևյալն է՝ թույլ տվեք մարդկանց ձեզ լավություն անել։
Դա կոչվում է Բենջամին Ֆրանկլինի էֆեկտ։ Պատմությունը հետևյալն է. Ֆրանկլինը ցանկանում էր շահել մի մարդու ուշադրությունն ու վստահությունը, ում ինքը դուր չէր գալիս։
Ֆրանկլինն այդ մարդուց պարտքով մի հազվագյուտ գիրք խնդրեց և ստանալուց հետո խորին շնորհակալություն հայտնեց։ Արդյունքում այդ մարդը, ով անգամ Ֆրանկլինի հետ խոսել չէր ցանկանում, կարճ ժամանակ անց դարձավ նրա մտերիմ ընկերը։
«Նա, ով մեկ անգամ ձեզ համար լավություն է արել, ավելի պատրաստակամ կլինի մեկ անգամ ևս ձեզ օգնել, քան այն մարդը, ում դուք ինքներդ եք օգնել», – համոզված էր Բենջամին Ֆրանկլինը։