Դավիթ Սաֆարյանը Ռիո-2016-ում մեկնարկեց պարտությամբ
«Ռիո-2016»-ի վերջին մրցումային օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարը սկսեց Դավիթ Սաֆարյանը: 65 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին:
1-ին մրցափուլում Դավիթ Սաֆարյանը կարողացավ հաղթել 1:0 հաշվով, սակայն մնացյալ 3 րոպեում հայ ըմբիշը չկարողացավ հաջող պաշտպանվել և գետեմարտը ավարտվեց 1:3 հաշվով հօգուտ իտալացու: Դավիթ Սաֆարյանը պարտվեց: Եթե Իտալացին կարողանա հասնել եզրափակիչ, Դավիթը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում: