Բաժիններ՝

Թբիլիսիում ծառահատման մորատորիում է հայտարարվել

Թբիլիսիում ծառահատման մորատորիում է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

«Երեկ ես շատ կարևոր որոշում եմ կայացրել, որը նախատեսում է 10-օրյա մորատորիում՝ կապված քաղաքի կանաչ տնկիների հատման հետ: Այդ 10 օրում մենք ևս մեկ անգամ ցանկացած շահագրգիռ հասարակական կազմակերպության կամ անձի հետ կքննարկենք կանաչ տարածքների պահպանության կանոնները: Ճիշտ է, մենք որոշ ժամանակ առաջ օրենքում փոփոխություններ են կատարել և խստացրել կանոնները, սակայն, ինչպես տեսնում եք, դրա հետ կապված օրենսդրությունը պահանջում է վերանայում և կատարելագործում: Միաժամանակ, հարկավոր է հաշվի առնել, որ ուրբանիզացիան 21-րդ դարում անդառնալի գործընթաց է»,- ասել է Դավիթ Նարմանիան:

Օրերս Թբիլիսիում սկանդալ էր բարձացել շինարարական ընկերություններից մեկի կողմից շենք կառուցելու նպատակով քաղաքի շրջաններից մեկում ծառահատումների պատճառով:
Դատախազությունը ձեռնամուխ է եղել հարցի ուսումնասիրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս