Թուրքիայում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, կան տասնյակ զոհեր
Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, 94-ը տուժել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղուկ կատարելով տեղի իշխանությունների տվյալներին:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ավելի վաղ հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները կատարվածի հնարավոր պատասխանատու են համարում ինչպես «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին, այնպես էլ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին:
Դեպքի վայրի լուսանկարներում, ինչպես գրում է գործակալությունը, երևում է զոհերի մի քանի մարմին:
Գազիանտեպի նահանգապետ Ալի Յերլիքայան տեղի ունեցածը բնորոշել է որպես ահաբեկչություն: