Բաժիններ՝

Ռիո-2016, ֆուտբոլ, կանայք. Գերմանիայի հավաքականը դարձավ չեմպիոն

Օլիմպիադայի կանանց ֆուտբոլի մրցաշարի ոսկու համար խաղը ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Շվեդուհիների դարպասին գոլեր խփեցին Ջենիֆեր Մարոժանը (48-րդ րոպե) և Լինդա Դեմբրանտը, ով գնդակն ուղարկեց սեփական դարպասները (62): Սկանդինավուհիների կազմում աչքի ընկավ Սթինա Բլակստենիուսը (67):

Բրոնզե մեդալները նվաճեցին Կանադայի ֆուտբոլիստները՝ 2:1 հաշվով հաղթելով Բրազիլիայի հավաքականին:

Գերմանիայի հավաքականի համար Ռիոյի ոսկին դարձավ առաջինը պատմության մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս