Բաժիններ՝

Ռիո-2016. ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Լևան Բերիանիձեն

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 20-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող մեկ մարզիկ: Ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Լևան Բերիանիձեն:

Բերիանիձեն պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը կլինի Չինաստանը ներկայացնող Չժիվեյ Դենգը: Գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 17:40-ին:

Ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերի նախավերջին օրը կվիճարկվի 30 տիտղոս 17 մարզաձևերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս