Հունաստանում քննարկվում է Թուրքիայից փախած զինվորականներին ապաստան տրամադրելու հարցը
Հունաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով երկիր փախած թուրք զինծառայողներին ապաստան տրամադրելու հարցի քննարկմանը, հայտնում է AFP գործակալությունը:
8 թուրք զինվորական Հունաստան էր փախել հուլիսի 20-ին: Նրանք հերքում են իրենց առնչությունը հեղաշրջման փորձին և հայտարարում, որ թաքնվել են` վախենալով իրենց կյանքի համար:
Ուղղաթիռը, որով հեռացել էին Թուրքիայից զինվորականները, հունական իշխանությունները վերադարձրել են Թուրքիային:
Ինչպես հայտնում է գործակալությունը, 8 թուրք զինվորականներից առաջինի` կապիտան Ֆերիդուն Չոբանի հարցաքննությունն սկսվել է այսօր: Հաղորդվում է, որ մյուս զինվորականների հարցաքննությունը կսկսվի հաջորդ երկուշաբթի:
Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ակնկալում են թուրք զինվորականների արտահանձնումը: