Պուտինն ընդունել է Լիվանովի հրաժարականը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին և Կրթության նոր նախարար է նշանակել ՌԴ նախագահի վարչակազմի աշխատակից Օլգա Վասիլևային:
ՌԴ կրթության նախարարի պաշտոնն զբաղեցնող Դմիտրի Լիվանովը կնշանակվի Պուտինի հատուկ ներկայացուցիչը Ուկրաինայի հետ առևտրատնտեսական կապերի հարցով:
Մեդվեդևը ասել է, որ նոր գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր լիազորություններ, նոր մարդիկ:
Վասիլևան իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է որպես ուսուցիչ:
«Ինձ թվում է` նա կկարողանա կյանքի կոչել այդ նոր խնդիրները»,- ընդգծել է Մեդվեդևը:
Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, թե ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը կլքի իր պաշտոնը:
РБК-ն նշում է, որ նրան աշխատանքից ազատում են խորհրդարանական ընտրություններից 1 ամիս առաջ: Լիվանովն իր պաշտոնին նշանակվել էր 2012 թվականից: