Օլանդը հայտնել է նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ կցանկանար 2017թ. առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետին, սակայն դա կանի միայն հաղթանակի շանսի դեպքում:

Նրա խոսքերը մեջբերում են լրագրողներ Անտուան Անդրեմ և Քարմ Ռասսուլին` «Մասնավոր զրույցներ նախագահի հետ» (Conversations privees avec le president) նոր գրքից, որից հատվածներ է հրապարակել Le Point պարբերականը:

«Ես լավ գիտեմ, թե ինչ են տարիները` անցկացրած առանց անձնական կյանքի, սակայն ցանկություն ունեմ: Դա իմ անձնական նախասիրությունն է»,- մեկնաբանել է Օլանդն իր պլանները:

Միաժամանակ, ինչպես ասվում է գրքում, Օլանդը չի առաջադրի իր թեկնածությունը, եթե հաղթանակի շանսեր չունենա: Բացի այդ` նա այնքան էլ բարեհոգաբար տրամադրված չէ իր մրցակիցների, օրինակ` Ֆրանսիայի նախկին նախարար Նիկոլա Սարկոզիի հանդեպ և ասում է, որ նա կցանկանար «իր ատամները կոտրել»:

Ավելի վաղ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը TF1-ի եթերում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին:

Տեսանյութեր

Լրահոս