Նյու Յորքում ուժեղ հրդեհի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
Ավելի քան 20 մարդ է տուժել Նյու Յորքի Սթեյթեն-Այլենդ շրջանում տեղի ունեցած ուժեղ հրդեհի հետևանքով, հայտնում է New York Daily News-ը:
Հրդեհն սկսվել է երեկ երեկոյան բնակելի եռահարկ տանը և սկսել է արագորեն տարածվել հարևան տների ուղղության: 3 տուն ամբողջությամբ այրվել է, ևս 4 տուն վնասվել է կրակից: Նվազագույնը 42 մարդ զրկվել է բնակարաններից:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գրեթե 250 հրշեջ:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 21 մարդ, ներառյալ` 17 հրշեջ:
2 մարդ լուրջ վնասվածք է ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հրդեհի առաջացման պատճառները ճշտվում են: