Կալանավորվել է Ահմեդ Դավութօղլուի «աջ ձեռքը»
Ձերբակալվել է դեսպան Գյուրջան Բալըքը, որը այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն ղեկավարում էր Ահմեդ Դավութօղլուն, եղել է գերատեսչության քարտուղարն ու հատուկ խորհրդականը և համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը», գրում է Hürriyet-ը:
Գյուրջան Բալըքը ձերբակալվել է Անկարայի դատախազության անցկացրած հետաքննության շրջանակում, որը վերաբերել է գյուլենականների FETO շարժմանը:
Նա իր աշխատանքը Թուրքիայի ԱԳՆ-ում սկսել է 1995 թվականին: Բալըքը 2013թ. եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը: 2014թ. օգոստոսին նա եղել է արտաքին քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհրդի անդամ:
Թուրք դիվանագետն այդ պաշտոնից ազատվել է 2016թ. հունվարին: