Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքի հնարավորությունից
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին: Փաստաբան Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 19-ի նիստում հրապարակել է պաշտպանական ճառը, իսկ Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքի հնարավորությունից: