1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզու քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով
Անցած գիշեր շուրջ 1500 մարդ է տարահանվել Ֆրանսիայի Օլերոն կղզում (Ծովամերձ Շարանտայի դեպարտամենտ) գտնվող քեմպինգում բռնկած հրդեհի պատճառով: Այս մասին հայտնել է դեպարտամենտի հրշեջ ծառայությունը:
Հրդեհն սկսվել է ժամը մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) անվավոր տներից մեկում եւ սպառնացել է արագորեն տարածվել ոչ միայն մոտակա կացարաններ, այլեւ շրջակա սոճու անտառ: Պատահարի վայր ժամանած վեց տասնյակ հրշեջներին շուրջ մեկ ժամ է պահանջվել կրակը սանձելու համար:
Միջադեպի հետեւանքով ծխից տուժել է երեք մարդ՝ 5-ամյա երեխայով ընտանիքը: Նրանց տեղափոխել են Ռոշֆոր քաղաքի հիվանդանոց: 1500 մարդ գիշերն անցկացրել են քեմպինգից դուրս, մերձակա քաղաքի հրապարակում:
Ընդհանուր առմամբ կրակը քեմպինգում ոչնչացրել է հինգ փայտե ստացիոնար եւ անվավոր շարժական տներ, ըստ որում եւս չորս տուն վասվածքներ է ստացել: Այրվել է երեք ավտոմեքենա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: