Եվրոպայում կորել է ԿԺԴՀ-ի պաշտոնյան. նա տնօրինում էր ամբողջ աշխարհում տարբեր տնտեսական գործառնություններից ստացվող արժութային մուտքերը

Հյուսիսկորեացի պաշտոնյան, որը պատասխանատու էր Փենյանին արժույթի մատակարարման համար, կորել է Եվրոպայի երկրներից մեկում գտնվելու ժամանակ: Այսօր այս մասին հայտնել է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:

Վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը վերաբերում է Կորեայի աշխատանքային կուսակցության, այսպես կոչված՝ 39-րդ բաժնի աշխատակցին, որը տնօրինում էր ամբողջ աշխարհում տարբեր տնտեսական գործառնություններից ստացվող արժութային մուտքերը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ տակավին այս տարվա հունիսին նա երկու որդիների հետ կորել է Եվրոպայի երկրներից մեկում, որի իշխանությունները նրանց պաշտպանություն են ապահովել: Չհաստատված ենթադրություններ կան, թե նա այդ երկրում աշխատել է վերջին 20 տարում եւ կորել է «միլիարդավոր դոլարներով, որոնք գտնվում էին նրա տնօրինության ներքո», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս