ԲՀԿ-ի պատասխանատուն կհանի իր թեկնածությունը, եթե առաջադրվի Խանդոյանը
«Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեկուսարանից հայտարարություն էր տարածել, որ ցանկություն ունի առաջադրվելու սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրություններին։ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաեւ ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։
Քիչ առաջ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի։ Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին։
ԲՀԿ խոսնակ` Վանիկ Էլիզբարյան