«Մեր քաղաքականությունը Սիրիայում անհաջողության է մատնվել». Նուման Քուրթուլմուշ

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը խոստովանել է, որ Թուրքիան, ինչպես այլ երկրներ, չի կարողացել հաջողության հասնել Սիրիայի նկատմամբ իր քաղաքականության հարցում:

Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայում ճգնաժամը շուտով կավարտվի և երկրում խաղաղություն կհաստատվի, հայտնում է թուրքական «Հուրիեթը»:
«Թուրքիայի իշխանությունները, ի տարբերություն Իրանի և Ռուսաստանի, Սիրիայի իրադարձությունների հիմնական մեղավորներ են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա վարած քաղաքականությունը»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս