Ադրբեջանում դարձյալ ընդդիմադիրներ են կալանավորվել
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստներ Ֆուադ Ահմեդլին և Գադիմ Բեքիրովը օգոստոսի 18-ին ձերբակալվել են Բաքվում: Թե ինչում են նրանք մեղադրվում, դեռ հայտնի չէ, հայտնում է Turan-ը` հղում կատարելով «Ադրբեջանի ժողովրդական ճակատին»:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատի» երիտասարդական կոմիտեի Խատինի բաժանմունքի ղեկավար Ֆուադ Ահմեդլիին ձերբակալել են Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները: Խուզարկության ժամանակ նրա բնակարանից մի քանի գիրք է առգրավվել:
Ակտիվիստ Գադիմ Բեքիրովին նույնպես ձերբակալել են Սուրախանի շրջանի ոստիկանությունը: Օգոստոսի 19-ին նա կանգնելու է դատարանի առաջ: