ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում մերկ Թրամփի արձաններ են հայտնվել
Միացյալ Նահանգների Indecline ոչ կառավարական կազմակերպությունը, որը միավորում է տարբեր ոլորտների ստեղծագործական աշխատողների, օգոստոսի 18-ին ամբողջ հասակով մերկ միլիարդատեր Դոնալդ Թրամպի հինգ արձաններ է կանգնեցրել երկրի խոշոր քաղաքներում: Ինչպես նշված է պաշտոնական հայտարարության մեջ, որը կոլեկտիվի ներկայացուցիչները տրամադրել են ՏԱՍՍ-ին, ակցիան անցկացվել է ի նշան բողոքի նախագահական ընտրություններին հանրապետականների թեկնածուի մասնակցության դեմ:
Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, արձանները պոլիմերիային նյութերից պատրաստել է Ginger (Ջինջեր) կեղծանվամբ հայտնի քանդակագործը, որը մասնագիտացած է հրեշների պատկերների ստեղծման բնագավառում: Արձանները գործնականում միաժամանակ մարդաշատ վայրերում կանգնեցվել են Նյու Յորքում (Նյու Յորքի նահանգ), Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում (երկուսն Էլ Կալիֆոռնիայի նահանգում), ինչպես նաեւ Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) եւ Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ):
Ջինջերը Թրամփին ներկայացրել է հակակրանք ներշնչող տեսքով. անհամակրելի դեմքով, վառ նարնջագույն մաշկով, մեծ փորով եւ մարմնի որոշ անհամաչափ մասերով:
Արձանները գրավել են շատ անցորդների ուշադրությունը, Նյու Յորքում արձանը շրջապատել է դրա հետ լուսանկարվել ցանկացողների մի ամբողջ բազմություն, նախքան քաղաքային իշխանությունների կողմից այն տանելը: