ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Երևանում վթարի է ենթարկվել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա Հայաստան: Նա Հայաստանից հեռացել էր մոտ 3 շաբաթ առաջ տեղի ունեցած մի փոքր միջադեպի պատճառով: Դեսպան Սվիտալսկին Երեւանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով եւ մարմնական վնասվածք ստացել ողնաշարի շրջանում: Նա հայտնի է իր ակտիվ կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում եւ այլն: Պյոտր Սվիտալսկուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը նա անցնում է հայրենիքում՝ Լեհաստանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս