«Բարսելոնան» կորցրեց արդեն 3-րդ ֆուտբոլիստին
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն վնասվածք է ստացել Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ հանդիպման ընթացքում:
Արգենտինացի ֆուտբոլիստը վնասել է ծնկատակի կապանները: Ըստ նախնական հետազոտությունների՝ Մասկերանոն չի կարողանա մարզվել 7-10 օր:
Մասկերանոն չի կարողանա մասնակցել օգոստոսի 20-ին կայանալիք «Բետիսի» դեմ հանդիպմանը: Այս խաղն առաջինն է Լա լիգայում:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի կազմից վնասվածքների պատճառով բացակայում են նաև Անդրես Ինիեստան, Ժերեմի Մաթյոն: Իսկ բրազիլացի Նեյմարը մասնակցում է Օլիմպիական խաղերին և նույնպես չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության առաջին խաղին:
Սիրարփի Աղաբաբյան