Թուրքիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը այսօրվա ահաբեկչությունից հետո
Թուրքիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, հայտնում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով` վերջին պայթյունը, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, տուժել է ավելի քան 200 մարդ, կազմակերպվել է քուրդ զինյալների կողմից, որոնք կարող են հերթական ահաբեկչությունը կազմակերպել:
Այսօր Թուրքիայի հարավարևելյան Էլյազըղ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ևս մեկը որոտացել է Թուրքիայի արևելքում` Բիթլիսում, ինչի հետևանքով սպանվել է 3 զինծառայող, ևս 6-ն ստացել է վնասվածքներ: