Մարդասիրական օգնությամբ ոչ մի ավտոշարասյուն օգոստոսին չի հասել Հալեպ. ՄԱԿ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ մարդասիրական օգնությամբ ոչ մի շարասյան օգոստոսին չի հասել Սիրիայի պաշարված շրջաններ, այդ թվում` Հալեպ քաղաք, հայտնում է Reuters-ը:
Դրա հետ կապված` նա առաջին անգամ չի հրավիրել Սիրիայում մարդասիրական մատչումի խմբի թիրախային հանդիպում և այն տեղափոխել է հաջորդ շաբաթ:
Միստուրան ընդգծել է, որ գլխավոր թեման դառնալու է Հալեպ քաղաքում 48-ժամյա մարդասիրական դադարի հաստատման քննարկումը քաղաքին մարդասիրական օգնությամբ ապահովելու համար:
Նրա խոսքով` թիրախային խմբի հանդիպումը ազդանշան է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը երկրում իրավիճակի կայունացման նպատակով: