Բաժիններ՝

Ռուսաստանից և Իրանից ուղևորված ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին

Ռուսական և իրանական օդանավակայաններից ուղևորված «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է RIA Novosti-ն`վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Օգոստոսի 18-ին «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները, դուրս գալով Ռուսաստանի Դաշնության և Իրանի տարածքներում գտնվող օդանավակայաններից, խմբակային ավիացիոն հարված են հասցրել ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորմանը Դեր Զոր նահանգում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ռազմամթերքով և զինամթերքով լի 5 պահեստ:

Հարվածներ են հասցվել նաև 6 հրամանատարական կետերի: Ոչնչացվել են զինյալներ, հրետանային դիրքեր և ահաբեկիչների զրահատեխնիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս