Շան ու նավակի տեսահոլովակը ճանաչել են «Համացանցի լավագույն տեսագրություն»
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ շունը նավակով կտրում-անցնում է լողավազանը: Տեսահոլովակը YouTube-ալքում հրապարկվել է Markiplier անվանման ներքո:
Երկու օրում այն հավաքել է ավելի քան 2,2 միլիոն դիտում, իսկ տեսահոստինգի օգտատերերը համակարծիք են, որ դա «լավագույն տեսագրությունն է, որն իրենք երբեւէ հանդիպել են»:
Դատելով տեսահոլովակի տակ զետեղված մեկնաբանություններից՝ յուզերների մի մասն անմիջապես գնացել է ռեմիքսներ անելու Boat Dog երգով (որը լսվում է տեսահոլովակում), իսկ մյուսները որոշել են մեկ անգամ եւս դիտել տեսագրությունը: «Դրանք ամենաերջանիկ 11 վայրկյաններն են իմ կյանքում»,- գրել է տեսահոստինգի օգտատերերից մեկը: